Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կոռուպցիոն գործով դատավարությունը վերսկսվելու է նոյեմբերի 30-ին: Այդ մասին ասել են դատավորները՝ մերժելով առանցքային մեղադրյալներից մեկի խնդրանքը՝ հետաձգելու այն առողջական խնդիրների պատճառով:
Սարկոզին կարճ ժամանակով ներկայացել է դատարան՝ լսելու դատավորների որոշումը դատավոր Ջիլբերտ Ազիբերտի վերաբերյալ, ում փաստաբանները պնդում են, որ վերջինս շնչառական առողջության հետ կապված խնդիրներ ունի, ուստի չպետք է ներկայանա դատարան:
Դատավորները հինգշաբթի օրը ասացին, որ իրենք սպասում են նրան տեսնել նոյեմբերի 30-ին, երբ դատավարությունը վերսկսվի:
Դատախազները պնդում են, որ Սարկոզին առաջարկել է լավ աշխատանք ապահովել դատավոր Ջիլբերտ Ազիբերտի համար Մոնակոյում՝ գաղտնի տեղեկատվության դիմաց այն պնդումների վերաբերյալ, որ Սարկոզին անօրինական վճարումներ է ընդունել L'Oreal-ի վերջին ժառանգորդ Լիլիան Բետենկուրից 2007 թ.-ին, իր նախագահական ընտրարշավի համար:
Սարկոզին, որը ղեկավարում էր Ֆրանսիան 2007-2012 թվականներին և շարունակում է մնալ ազդեցիկ պահպանողականների շրջանում, հերքել է իր նկատմամբ անցկացված բոլոր հետաքննությունների ընթացքում պարզված որևէ անօրինականություն: Նա և իր աջ կենտրոնամետ «Les Republicains» կուսակցությունը ասում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: