«Զենքերը լռել են, բայց Հարավային Կովկասի քարտեզը դեռ փոխվելու միտում ունի». միջազգային մամուլը՝ ԼՂ-ի շուրջ նոր զարգացումների մասին

Վեցշաբաթյա պատերազմից հետ զենքերը վերջապես լռել են Լեռնային Ղարաբաղում: Ամերիկյան «Washington post» պարբերականը հինգ եղանակ է նշում, որոնցով այս հակամարտությունը կարող է փոխել Հարավային Կովկասի քարտեզը:

Ըստ թերթի՝ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրով թույլատրվեց տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում և նոր սահմաններ հաստատում:

«Այս սահմանների հետևանքները, այնուամենայնիվ, թանկ են արժենում Լեռնային Ղարաբաղի համար»,-գրում է թերթը:
Իսկ Կովկասի քարտեզը փոխելու հինգ ճանապարհներից մեկը Ադրբեջանի կողմից Շուշիի վերահսկողությունն է: Մինչ Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանը տեղափոխելու է այնտեղ,
փոխարենը, ամենայն հավանականությամբ, այժմ քաղաք կվերադառնան Ադրբեջանի նախկին բնակիչները: Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը կարող է նույնիսկ այցելել: Շուշին ռազմավարական է, քանի որ այն նայում է Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքին՝ Ստեփանակերտին: Այս փաստը վախեցնում է այդ քաղաքի մնացած բնակիչներին:

Հայկական ուժերի կապիտուլյացիայի անսպասելիությունը ցնցեց նաև աշխարհասփյուռ հայությանը: Թե ինչպես են բոլոր հայերը ընկալում այս կորուստները՝ Հայաստանի իրենց պատկերացումները հարմարեցնելով գետի վրա նոր իրողություններին կամ կորցրած տարածքները հետ գրավելու ակնկալիքներին, մնում է բաց հարց:

Միևնույն ժամանակ ուրվական քաղաքների վերակառուցումը հսկայական մարտահրավեր կլինի Ադրբեջանի կառավարության համար: Բացի այդ, վերադարձի գործընթացը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ լիբերալ, քանի որ տեղահանվածները վերադառնալ-չվերադառնալու ընտրուություն չեն ունենա:

Ռուսական «Tass» գործակալությունը գրում է՝ Ստեփանակերտից մեկնած բնակիչները վերադառնում են քաղաք, խանութներ են բացվում, ենթակառուցվածքները վերականգնվում են:

Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ապաստանած Շուշիի բնակիչ Գրետան գործակալության թղթակցին խնդրել է Շուշի մտնելու դեպքում իր տան պահարանից ֆլեշ կրիչներ վերցնի և բերի: «Բայց նրան ոչ ոք ոչինչ չի կարող խոստանալ: Զինվորականները լրագրողներին թույլ չեն տալիս մտնել այդ քաղաք: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ, նորություններ, նույնիսկ քաղաքում տիրող իրավիճակի մասին խոսակցություններ չկան: Բոլորը գիտեն միայն, որ հայերեն նշանները փոխվում են ադրբեջաներենի: Լրագրողները դժգոհում են, որ ադրբեջանական կողմին հատուկ փակ գործելաոճի պատճառով հակամարտության լուսաբանումը միակողմանի է»,-գրել է հեղինակը:

Բրիտանական «Guardian»-ը մեջբերումէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով վերջին հարցազրույցում զգուշացրել է, թե Հայաստանը մեծ սխալ կգործի, եթե վճռի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ համաձայնությունից:

Այդ համաձայնությունը Հայաստանում դիտվում է որպես կապիտուլյացիա և բողոքի ալիք է բարձրացրել: Ռուսաստանը կարողացել է դուրս մղել ուրիշ դերակատարներին՝ հակամարտոության գոտում տեղակայելով մոտ 2 հազար խաղաղապահ

Սա, ըստ «Guardian»-ի, անցած մեկ տասնամյակում տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների ամենախոշոր տեղակայումն է: Տասնյակ հազարավոր հայեր՝ ունեցվածքը հավաքած, բեռնատարներով լքում են տարածքները, որոնք առաջիկայում կհայտնվեն Ադրբեջանի հսկողության տակ, շատերը հրկիզում են իրենց տները: