ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ բարձրացել են ֆոնդային բորսաները

ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները բարձրացան, երբ կանխատեսվեց, որ դեմոկրատ Ջո Բայդենը կհաղթի 2020 թ. նախագահական ընտրություններում: Ֆինանսական վերլուծաբաններն ասում են, որ ներդրողներն ավելի վստահ կլինեն, եթե հանրապետականները Սենատում պահպանեն մեծամասնությունը:

"Ֆոնդային բորսան սիրում է բաժանված կառավարություն: Ինչո՞ւ, քանի որ ամեն ինչ կանխատեսելի է: Ինչո՞ւ, քանի որ շատ բան չի փոխվում, երբ կառավարությունը բաժանված է", ասում է Մոնթքլերի պետական համալսարանի պրոֆեսոր Դեն Գելտրուդը:

Ամերիկայի տնտեսական վերականգնումը սերտորեն կապված է համաճարակի դեմ պայքարի առաջընթացի հետ: Չնայած COVID-19-ի դեպքերն աճել են, կան նաև պատվաստանյութերի փորձարկման խոստումնալից արդյունքներ:

"Մենք դեռ գտնվում ենք տնտեսական խորը ճգնաժամում: Դեռ պետք է վերականգնենք շուրջ 10 միլիոն աշխատատեղ, որպեսզի հասնենք այնտեղ, որտեղ գտնվում էինք փետրվարին, և կարծում եմ, որ դա հնարավոր չի լինի մինչև 2022 թվականը",- ասում է Ռատգերսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջեյմս Հյուզը:


Քարոզարշավի ընթացքում Բայդենն առաջարկեց բարձրացնել հարկերը կորպորացիաների և հարուստների համար `առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում նախաձեռնություններ ֆինանսավորելու համար: Հանրապետականները թերևս վստահ չեն հարկերի բարձրացման հարցում:

"Վստահ չեմ, թե տնտեսության համար դա ամենալավ բանը կլինի: Սակայն դա զարկ կտա ենթակառուցվածքներին, ինչի արդյունքում, մարդիկ կվերադառնան աշխատանքի",- ասում է Գելտրուդը:

Բայդենի կառավարման օրոք սպասվում է, որ ԱՄՆ-ը կմիանա Փարիզի կլիմայի համաձայնագրին: Բայդենը խոստացել է «մաքուր էներգիայի հեղափոխություն», որի նպատակն է Միացյալ Նահանգները զրոյական արտանետումների երկիր դարձնելը մինչև 2050 թվականը: