Բևերլի Հիլզում «Ստամբուլ» ռեստորանում ատելության հողի վրա հանցագործության մեղադրանքով հայազգի երիտասարդ է ձերբակալվել

Istanbul face attacked

Նոյեմբերի 4-ին Բևերլի Հիլզ քաղաքում գտնվող «Ստամբուլ» ռեստորանի վրա հարձակման գործով Հինգշաբթի օրը ձերբակալվել է Գլենդելի 22 ամյա բնակիչ Վիլյամ Ստեփանյանը` ատելության հողի վրա հանցագործության, գողության եվ հարձակման մեղադրանքով։ Նրան ձերբակալել են առանց գրավի դիմաց ազատ արձակելու։ Դատական առաջին լսումը նախատեսված է Երկուշաբթի օրը։ Բեվերլի Հիլզի ոստիկանությունը հաղորդում է, որ Հետաքնությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է ատելության հողի վրա հանցագործություն կատարած հիմնական կասկածյալներից մեկը։ Մեղադրյալը հարձակման արդյունքում վնասել է ռեստորանի գույքը, ինչպես նաև հարձակվել աշխատակիցների վրա, վերջիններս հրաժարվել են հետագայում դիմել բժիշկի օգնությանը։ Ոստիկանությունը հաղորդում է, որ 20-30 տարեկանի սահմաններում 6-8 տղամարդ մուտք է գործել ռեստորան վիրավորական արտահայտություններ հնչեցնելով սեփականատերերի և աշխատակիցների հասցեին: