ԱՄՆ Կոնգրեսում ուժերի հավասարակշռությունը կնվազի սենատի ընդամենը երկու տեղի համար պայքարում, որոնք կլինեն Ջորիջիա նագանգից, որտեղ նախագահական մրցակցությունը դեռ շարունակվում է: Սենատի այդ երկու տեղերը որոշելու են՝ արդյոք պառակտված կառավարություն կլինի նորընտիր Նախագահ Ջո Բայդենի առաջին երկու տարիների ընթացքում:
2020-ի ընտրությունները դեռ չեն ավարտվել:
«Չակ Շումեր, Նենսի Փըլոսի, դուք չեք վերցնելու Ջորգիան»,-հնչում են հայտարարություններ հանրապետական թևից:
Նոյեմբերի 3-ին Ջորջիա նահանգի Սենատի երկու մրցավազքերում բացարձակ մեծամասնություն չեղավ, այնպես որ ընտրողները կրկին կընտրեն հունվարյան երկրորդ փուլի ընտրություններին:
Դեմոկրատներ Ռաֆայել Ուորնոքն ու Ջոն Օսոֆը փորձում են զբաղեցնել հանրապետականներ Քելի Լոֆլերի և Դեյվիդ Պերդուի տեղերը:
Ջորջիա նահանգի Սենատի դեմոկրատական թեկնածու Ջոն Օսոֆի խոսքով՝ գործող հանրապետական սենատորները պարզապես զգացել են իրենց համար հեշտ հաղթանակով վերադարձը:
Մինչ այժմ հանրապետականները 50 տեղ են շահել ԱՄՆ հաջորդ Սենատում: Դեմոկրատները ստացել են 46 տեղ երկու անկախների հետ միասին, ովքեր հիմնականում քվեարկում են կուսակցության հետ:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Քեյսի Բուրգաթի խոսքով՝
Ջորջիայում անցկացվող երկու արտահերթ ընտրությունները նշանակում են, որ եթե դեմոկրատները կարողանան շահել այդ երկու տեղերն ևս, դա կլինի 50/50 հավասարություն, և ըստ Սահմանադրության՝ փոխնախագահը նախագահում է Սենատը:
Նշանակում է, որ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը կլինի Սենատում հաղթող՝ նեղ ճանապարհ ապահովելով նորընտիր Նախագահ Ջո Բայդենի օրենսդրական օրակարգի համար:
Բայդենի կարծիքով՝ Ակնհայտ է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե իրենք սենատում ոչ-ոքի խաղային, ինչը նշանակում է, որ այս փոխնախագահը դառնում է աներևակայելի կարևոր, քան արդեն կա:
Բայց եթե հանրապետականները շահեն մեկ կամ երկու տեղ, ապա Բայդենի նախագահության հեռանկարը էապես փոխվում է:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Քեյսի Բուրգատի խոսքով՝
«Եթե Միացյալ Նահանգների Սենատը վերահսկվեր հանրապետականների և հատկապես Միթչ Մաքքոնելի կողմից, դա կխաթարի հավակնությունները իրականացնելու այդ առաջադեմ օրակարգը, որը նա նախաձեռնել էր: Դա, ամենայն հավանականությամբ, կնշանակեր, որ ընդհանուր առմամբ ավելի քիչ օրենքներ են ընդունվում, և հաստատ ոչ այնքան առաջադեմ, որքան կցանկանար:
Ջորջիան ավանդաբար հանրապետականների հենակետն էր, բայց դա մասամբ փոխվում է դեմոկրատական կազմակերպիչ Սթեյսի Աբրամսի քվեարկությանը մասնակցելու ջանքերի պատճառով:
Ըստ Սթեյսի Աբրամսի՝«Ջորգիան տարիներ շարունակ ներուժ ուներ, և իրենք ներդրումներ են ունեցել շատ ավելի կարճ ժամանակահատվածում»:
Օսսոֆը և Ուորնոկը երկուսն էլ ներկայացնում են պետության փոփոխվող ժողովրդագրությունը՝ ավելի երիտասարդ և բազմազան, մինչդեռ Լոֆլերը և Պերդյուն խրախուսելու են՝ քվերակելու Նախագահ Թրամփին հավատարիմ:
Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Քարփի Քաֆարոն
ասում է. «Ջորգիայի երկրորդ փուլի արդյունքում, կարծում եմ, երկու կողմերն էլ կդրսևորվեն, և մենք արդեն տեսնում ենք զգալի ներդրումներ և ջանքեր»:
Ջորգիայում վաղ քվեարկությունը սկսվում է դեկտեմբերի կեսերին` 2021 թվականի հունվարի 5-ին երկրորդ փուլի ընտրությունների նախաշեմին: