Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հանգուցալուծմանն են ադրադարձել ամերիկյան, եվրոպական ու ռուսական միշարք պարբերականներ:
Պատերազմն ավարտվել է, սակայն վերջ չի դրել հակամարտությանը, ավելին, նոր փուլի սկիզբ է դրել: Սա, թերևս,միջազգային անդրադարձների ընդհանուր գիծն է: Տարբեր են եզրահանգումները կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ:
Ամերիկյան պահպանողական «The national interest» ամսագիրը գրել է, որ ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղիհակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբ է:
Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի խմբի գործընթացին, որը ձգտում էր Լեռնային Ղարաբաղիհակամարտության ավարտին հասնել բանակցությունների միջոցով:
«Այն փաստը, որ Միացյալ Նահանգները տեղ չգտավ Ռուսաստանի առանձին համաձայնագրում, ընդգծում է բազմակողմխմբերին ապավինելու անմտությունը և Ռուսաստանի հաղթանակն է հանդիսանում», - ասված է հրապարակման մեջ:
Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ը գուցե տվել է իր համաձայնությունը մի պայմանագրի, որը, նրագնահատմամբ, ուժեղացնում է Ռուսաստանին, խարխլում ծնվող ժողովրդավարությունը, ընդգծում Պետդեպարտամենտինվաստացումն ու ռազմավարական շփոթությունը:
«Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ ամոքել իր վերքերը: Վաշինգտոնում ոչ ոքչպիտի շփոթի հանդարտությունը խաղաղության հետ: Ցուցադրելով իր անբարեխղճությունը Մինսկի խմբում և սկսելով էթնիկնոր զտումներ՝ Ադրբեջանը հակամարտության նոր փուլի հող է նախապատրաստում: Հայաստանին նվաստացնելու նրանցջանքերը այնտեղ ավելի պոպուլիստ կառավարությունների հող կստեղծեն, որոնք կսպասեն վրեժխնդրությանհնարավորությանը:
Ամերիկյան «The Washington post»-ը առանձնակի կարևորել է Թուրքիայի մասնակցությունն այս պատերազնում՝ նշելով. «Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին կտրուկ փոխել է տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը ևճանապարհ հարթել Ադրբեջանի արագ ձեռքբերումների համար: Մարտերում, անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանըգնել էր Թուրքիայից և Իսրայելից, վճռական են դարձել՝ ոչնչացնելով հարյուրավոր հայկական տանկեր, շարքից հանելով ՀՕՊհամակարգերը և սպանելով խրամատների զինվորներին Լեռնային Ղարաբաղում»:
Ալեքսանդր Գաբուևը՝ «Կարնեգի» մոսկովյան կենտրոնի վերլուծաբանը պարբերականին ասել է, Մոսկվան գիտակցում էր, որայլևս չի կարող ամբողջությամբ գերակշռել հետխորհրդային տարածքում, քանի որ Թուրքիան իր ներգրավվածությունն ավելիշատ էր պնդում:
Անդուհանդերձ, Մոսկվան գոհ է այս արդյունքից՝ հաշվի առնելով իր ունեցած տարբերակները»:
Ֆրանսիական «France24» լրատվականը գրել է՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի գործարքից բոլորը շահում են, բացի Հայաստանից:
Պարբերականը մեջբերել է փարիզաբնակ պատմաբան Գալիա Ակերմանին. «Հայաստանի կամ Ադրբեջանիվերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը Պուտինի համար առաջնահերթություն չէ: Այն ճանապարհը, որը նա տեսնումէ, ձգտում էր ազատվել Փաշինյանից և փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում»:
Չնայած նոյեմբերի 12-ին ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների Մոսկվա ժամանելուն, Փարիզը և Վաշինգտոնը դեր չեն խաղացել հրադադարի մասին համաձայնագրում, գրում է«France24»-ը:
Ռուսական «Վզգլյադ» պարբերականը նշել է 5 հանելուկներ, որոնք ծնել է երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Ըստհեղինակի՝ այս հակամարտության որոշ հանգամանքներ չափազանց խորհրդավոր են կամ չափազանց պարադոքսալսովորական ռազմական տրամաբանության տեսանկյունից: Դատելով բոլորից` Հայաստանի ղեկավարությունն ինքնինհրահրեց քաղաքական աղետ: Հայաստանում (և ոչ միայն) «դավադրության տեսություններ» հրահրող Հանելուկներից առաջինը. 1. Ինչու Հայաստանում չկարլիարժեք զորահավաք, իսկ հակամարտության գոտում չկային լիարժեք զորամասեր: Պարբերականը գրում է. «Անտեսելով հայրենասիրական բնույթի բարձրաձայն հայտարարությունները` Հայաստանումիրական մոբիլիզացում չի իրականացվել: Հայոց բանակի մշտական թիվը` շուրջ 50 հազար մարդ, ավելացավ միայնկամավորների հաշվին: Այդ ժամանակ, որպես մարտական գործողությունների պայմաններ, նրանք պահանջում էինՂարաբաղի պաշտպանների թիվը հասցնել նվազագույնը 80-100 հազար մարդու: Միևնույն ժամանակ, հայկական բանակումառաջնագծում շատ արագ սկսվեց մասնագետների պակաս առաջանալ: Ինչ-որ մեկը, ով ստիպված էր փոխհատուցել դա:
Պարբերականի նշած առեղծվածներից, թերևս, հետաքրքրական է հարցադրումը, թե Ինչու՞ տրվեց Շուշային:
«Շուշիի պահպանումը Ղարաբաղի և Հայաստանի համար ստեղծեց քաղաքական համաձայնագրերի բոլորովին այլճարտարապետություն: Եթե սա քաղաքական որոշում է, ապա ո՞վ է իրականում ընդունել այն»: