Ռուսաստանի խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի առաջնագծի երկայնքով. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեջ ասաց, որ Ռուսաստանի խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի առաջնագծի երկայնքով Հայաստանի և Ադրբեջանի ուժերի ռազմական բախումը դադարեցնելու համաձայնագրից հետո:

Պուտինն ասաց, որ հրադադարի ռեժիմը կսկսվի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով կեսգիշերին:

Նա հույս հայտնեց, որ համաձայնագիրը «կստեղծի անհրաժեշտ պայմաններ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամիերկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար»:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեքշաբթի պատերազմը դադարեցնելու մասինպայմանագիր է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ գրել է, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենպատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները: «Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկածանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբկորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրվածեռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ»-ֆեյսբուքյան իր էջում գրել էնա:

Փաշինյանի գրառումից հետո մի խումբ քաղաքացիներ դուրս են եկել ՀՀ կառավարության դիմաց բողոքի: Ջարդելով շենքիապակիները՝ նրանք ներխուժել են շենք և պահանջել Նիկոլ Փաշինյանին:

Ավելի ուշ Փաշինյանն իր ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ նրանք, ովքեր ցույց են անում, թիկունքից հարվածում են բանակին: