15 տարի անց System of a Down-ի 2 նոր երգերը լայն արձագանք են ստացել թե երկրպագուների, թե միջազգային մեդիայի շրջանում

15 տարվա դադարից հետո աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը միանգամից երկու նոր երգ հրապարակեց, երկուսն էլ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին: Խմբի «Protect The Land» և «Genocidal Humanoidz» կատարումները ժամեր անց միլիոնավոր ունկնդիրների հասան՝ դառնալով թրենդային սոցիալական տարբեր հարթակներում:

Խմբի երկար լռությունից Ղարաբաղյան պատերազմի տեսարաններով նկարահանված տեսանյութը երկրպագուներից զատ արժանացել է նաև միջազգային մեդիայի ուշադրությանը:

«Պատերազմ էր պետք, որպեսզի System of a Down-ը նոր երաժշտություն ձայնագրեր: Տեսնելով, որ Ադրբեջանը սեպտեմբերին բախում է սկսում Հայաստանի հետ, հայազգի երաժիշտներըերկու նոր երգ ձայնագրեցին՝ «Պաշտպանեք հողը» և «Ցեղասպան մարդասիրություն»` ուշադրություն հրավիրելուիրենց նախնիների հայրենիքում տիրող ճգնաժամի վրա»,-գրել է հայտնի ամերիկյան մշակութային «Rolling Stone»ամսագիրը:

Ըստ հեղինակի՝ չնայած խմբի մեծ հաջողություններին, 2005-ից ի վեր նրանք չեն կարողացել համաձայնության գալ առաջընթացի ուղու շուրջ:Նրանք այդ ժամանակ միասին շրջագայել են և մնացել ընկերներ, բայց ներքուստ ստեղծագործական վերահսկողության համար պայքարն անհաղթահարելի է թվացել:

Անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետ խումբը որոշեց մի կողմ դնել իր տարաձայնությունները: Եվ չնայած խմբի անդամները տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեն, Թանկյանն աջակցություն է հայտնել դեմոկրատներին,թմբկահարԴոլմայանըսատարում է Թրամփին,նրանք որոշեցին մի կողմ թողնել այդ տարբերությունները, քանի որ հավատացած են՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը վեր է ամերիկյան քաղաքականությունից:

Խումբը երգերից ստացված հասույթընվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Երկրպագուներին ևս խնդրում են նվիրատվություն անել հիմնադրամին, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Հայաստանին:

CNN-ը մեջբերել է երգերի մասին խմբի նկարագրությունը. «Երկու կատարումներն էլ խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը իրականացվում էմեր հայրենիքում՝ Արցախում և Հայաստանում: Հույս ունենք,որ դուք ոգեշնչված կլինեք բարձրաձայնել այժմ այնտեղ տեղի ունեցող սարսափելի անարդարությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Մենք խոնարհաբար խնդրում ենք ձեզ նվիրատվություն կատարել փոքր կամ մեծ գումարներով նրանց օգնելու համար»:

Ամերիկյան «FOX11 Los Angeles» լրատվականը ևս շեշտել է, որ 15 տարի երկրպագուները աղաչում էին Գրեմիի մրցանակակաիր խմբին նոր ստեղծագործություներով հանդես գալ: Երկու նոր կատարումներն էլ հայկական արմատներով երաժիշտների հայրենիքում տիրող մարդասիրական աղետի մասին են: Լրատվականին տված հարցազրույցում խմբի երգիչ Սերժ Թանկյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Ղարաբաղում կռվող սիրիացի վարձկանների մասին՝ այն անվանելով տարածաշրջանային աղետ:

Բրիտանական «New Musical Express» ամսագիրը գրել է. « 2020-ին շատ նոր երգեր այս կամ այն կերպ քաղաքական են, բայց քչերին է հաջողվում արձագանք առաջացնել այնպես, ինչպես անում է System Of A Down-ը:
Քանի որ աշխարհն ինքնին պառակտվել է,System Of A Down-ի վերադարձը ապացույց է այն բանի, որ երբեմն կարելի է մի կողմ դնել տարաձայնությունները ավելի մեծ բարիքի համար:

Խմբի բազմազգ երկրպագուները նույնպես ակտիվ արձագանքել են նոր երգերին: Շատերը զարմացել են տեսահոլովակի պատկերներից, շնորհակալություն հայտնել խմբին թե երգի, թե Ղարաբաղում տեղի ունեցողի մասին իրենց տեղեկացնելու համար:
«Նրանք գալիս են, երբ մենք նրանց կարիքն ամենաշատն ունենք», «Նրանք միշտ են պայքարել արդարության համար», գրում են երկրպագուները: Իսկ նվիրատվություն անելու տղաների կոչին միանում են տարբեր ազգերից: