ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների կանոնները
*Սովորաբար ընտրությունների արդյունքները պարզ են դառնում ընտրությունների գիշերը, երբ յուրաքանչյուր նահանգի տեղական ժամանակով ժամը 19:00-ին ընտրատեղամասերը փակվում են և սկսվում է քվեաթերքիկների հաշվարկը:
*Ընտրությունների արդյունքները որոշվում են ոչ թե առավելագույն ձայների թվով, այլ առավելագույն թվով նահանգներում հաղթանակ ապահովող ձայների հանրագումարով:
*Յուրաքանչյուր նահանգում հաղթողը որոշակի թվով այսպես կոչված «ընտրական ձայներ» է ստանում` հիմնվելով նահանգի բնակչության թվի վրա:
*Նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 270 «ընտրական ձայներ»:
*Համավարակի հետևանքով այս տարի վաղաժամ ընտրություններին մասնակցել է մոտ 100մլն ամերիկացի, ոմանք գնալով ընտրատեղամասեր, մյուսները՝ փոստի միջոցով:
*Փոստով քվեարկության արդյունքները հաշվելն ավելի երկար է տևում, քանի որ անհրաժեշտ է լինում քվեաթերթիկն ավելի լավ ստուգել:
*Որոշ նահանգներում, ինչպես Ֆլորիդան և Օհայոն, թույլատրվել է փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկը սկսել ընտրություններից մեկ շաբաթ առաջ:
*Սակայն այլ նահանգներ, ինչպես Փենսիլվանիան և Վիսքոնսինը, չեն սկսում քվեաթերթիկների հաշվարկը նախքան ընտրությունները:
*Որոշ նահանգներ կշարունակեն հաշվել ընտրություններից հետո ստացված քվեաթերթիկները, եթե դրանք ուղարկվել են մինչեւ նոյեմբերի երեքը:
*Քվեաթերթիկները հաշվում են ընտրական մեքենաները, իսկ դրանց կողմից չգրանցված քվեաթերթիկները կրկին անգամ ստուգվում և գրանցվում են ձեռքով:
*Ընտրությունների վերջնական արդյունքներին իհարկե կարող է համաձայն չլինել թեկնածուներից որևէ մեկը, ինչի արդյունքում գործը կտեղափոխվի Գերագույն դատարան:
ԱՄՆ-ի նախընտրական և հետընտրական քաղաքականությունը ԼՂ-ի հարցում
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում համընկավ ԱՄՆ-ում ընթացող նախընտրական թեժ շրջանի հետ: ԼՂ հակամարտությունը տարբեր առիթներով ընդգրկվեց նաև վաշինգտոնյան քաղաքական օրակարգում: Խնդրին արձագանքեցին ինչպես հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախագահ Թրամփն ու իր վարչակազմը, այնպես էլ` դեմոկրատների թեկնածու Բայդենը:
Դոնալդ Թրամփ և ԱՄՆ ներկայիս վարչակազմ - ԱՄՆ-ի նախագահը մի քանի անգամ խոսեց ԼՂ հակամարտության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ բանակցություններ ու քննարկումներ անցկացրեց Վաշինգտոն ժամանած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչի արդյուքում կողմերը հայտնեցին մարդասիրական հրադադարի հաստատման մասին, որը սակայն չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսն ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ին տված հարցազրույցում կարևորել է վաշինգտոնյան բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք տևեցին նախատեսվածից երկար: Նա ընդգծել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերը հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը՝ շեշտելով հարցի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել այս ուղղությամբ պետքարտուղարի ու փոխպետքարտուղարի միջոցով, հայտնել է Օրտագուսը:
Ջո Բայդեն - ‘’Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած զինադադարի ձախողումից հետո լայնածավալ մարդասիրական աղետ է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ովքեր արդեն իսկ չափազանց մեծ վնասներ են կրել: Նրանց անվտանգությունը պետք է պաշտպանված լինի: Մեկամսյա մարտերից հետո վաղուց արդեն ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղղակիորեն կապ հաստատի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու համար և դադարեցնելու ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Նախընտրական հանրահավաքներում Թրամփը պարծենում է գործարքներ կնքելու իր հմտությամբ, սակայն դեռևս այդպես էլ անձամբ չի ներգրավվել այս պատերազմը դադարեցնելու հարցում: Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չչեղարկի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որպեսզի կանգնեցնի ռազմամթերքի հոսքը դեպի Ադրբեջան, և կոչ անի Թուրքիային և Ռուսաստանին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների: Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը ՝ վերջ դնելու մարտերին մեր եվրոպացի գործընկերների հետ միասին և պահանջի միջազգային մարդասիրական օգնության տրամադրում ՝մարդկային տառապանքներին վերջ տալու համար: Իմ կառավարման ներքո մենք հենց այդպես էլ կանենք’’:
Your browser doesn’t support HTML5
Հայկական սփյուռի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հարցում
ԱՄՆ-ում հայկական խոշորագույն համայնքները Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Բոսթոնում են: Այս երեք նահանգներն էլ ավանդաբար ընտրում են նախագահի դեմոկրատական թեկնածուին:
Սակայն նախագահական ընտրություններում հայ համայնքի ձայները որոշիչ կլինեն հատկապես տատանվող նահանգներում, Միչիգանում՝ 50 հազար, Ֆլորիդայում՝ 35 հազար, Փենսիլվանիայում՝ 30 հազար և Վիսքոնսինում՝ 10 հազար հայազգի բնակչությամբ:
Կալիֆոռնիա
Your browser doesn’t support HTML5
Նյու Յորք, Նյու Ջերսի
Your browser doesn’t support HTML5
Կալիֆոռնիայի ծովածոց
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նշանակությունը՝ Հայաստանի համար
Your browser doesn’t support HTML5