Ցուցարարների դեմ ճնշամիջոցներ կիրառելու պատճառով Բելառուսը հայտնվում է ՄԱԿ-ի քննադատության ներքո

Բելառուսում մարդու իրավունքների հարցը հայտնվել է ուշադրության կենտրոնում է, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը սկսում է տարբեր երկրներում այդ իրավունքների վերաբերյալ իր Համընդհանուր պարբերական վերանայումը: Բելառուսը բուռն քննադատության է ենթարկվել անցյալ օգոստոսի նախագահական ընտրությունների արդյունքը վիճարկող ցուցարարների նկատմամբ ճնշումների համար:

Վերանայման գործընթացը 2008 թվականին սկսվելուց ի վեր երրորդ անգամն է, որ Բելառուսում մարդու իրավունքների խնդիրը հայտնվում է ուսումնասիրության ներքո:

Բելառուսի պատվիրակության ղեկավարին չի հաջողվել խանգարել, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ մասնակցեին բռնի դեպքերն ուսումնասիրուելու նպատակով հանդիպմանը:

ՄԱԿ-ում Բելառուսի դեսպան Յուրի Ամբրազեւիչը հայտարարել է, որ իր կառավարությունը մի քանի անգամ հրապարակավ խոսել է այս թեմայի շուրջ:

« Բելառուսը ցանկանում է, ունի կամք և ունի անհրաժեշտ միջոցներ քաղաքացիական կարգը վերականգնելու համար», - ասել է Ամբրազևիչը:

ՄԱԿ-ը հայտնում է, որ ավելի քան 10,000 մարդ է ձերբակալվել, հազարավորները դաժան ծեծի են ենթարկվել և հարյուրավոր մարդիկ խոշտանգվել են պետական գործակալների կողմից:

Իսկ դեսպան Ամբրազեւիչը փորձում է քննարկման ուշադրությունը սեւեռել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կատարվող բարելավումների վրա: Նա նշում է, որ գենդերային հավասարության, անապահով խավերի, հաշմանդամների պաշտպանության և մայրերին և նրանց երեխաներին օգնելու համար ընդունված գործառույթներում գրանցվել են առաջընթաց: Նրա խոսքերով, Բելառուսում հասարակական առողջապահական համակարգը հասել է բարձր մի մակարդակի, քանի որ անվճար բուժսպասարկում է երկրում ապահովված բոլորի համար:

Սակայն ՄԱԿ-ը ներկայացնող երկրների ներկայացուցիչները չեն շեղվում Բելառուսում խաղաղ ցուցարարների նկատմամբ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող ճնշամիջոցների հարցից: Հանգամանք, ինչը նրանք համարում են մարդու իրավունքների շարունակական ոտնահարում:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Էնդրյու Բրեմբերգը օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները որակել է որպես կեղծիք: Նա դատապարտել է բելառուս ժողովրդի նկատմամբ բռնության կիրառումը, ահաբեկումը և բռնաճնշումները:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Բելառուսին. Անհապաղ դադարեցնել ժողովրդի նկատմամբ դաժան ճնշումները, ներառյալ խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառելու սպառնալիքները և ձերբակալվածների նկատմամբ դաժան բռնությունների կիրառումը: ԱՄՆ-ը հորդորում է պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին», - հայտարարել է Բրեմերգը:

Իրեն քննադատողներից զատ, Բելառուսն ունի նաև մի շարք համակիրներ, որոնց շարքում են Չինաստանը, Սիրիան և Վենեսուելան: Վերջիններս բարձր են գնահատում այստեղ քաղաքական իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները:

Նշված երկրները դատապարտում են Բելառուսն ապակայունացնելու ջանքերը և կոչ են անում միջազգային հանրությանը դադարեցնել Բելառուսում ‘’մարդու իրավունքները պաշտպանելու քողի տակ’’ այս երկրի ներքին գործերին միջամտելու փորձերը: