Չի բացառվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքը դատարանների միջոցով որոշելու հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին դժվար է կռահել, թե թեկնածուներից որ մեկը կտանի հաղթանակ:

Մինչ Բայդենը Թրամփին գերազանցում է միջինը 8 տոկոսային կետով, դեմոկրատ թեկնածուի վարկանիշը ‘’ճակատամարտային’’ համարվող մի շարք նահանգնեում հետ է մնում իր մրցակցից:

Սա թույլ է տալիս ենթադրել, որ ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է հետաձգվել մինչեւ մի քանի շաբաթ:

Եթե որոշ նահանգներում արդյունքները չափազանց մոտ լինեն, այդտեղ առաջ կգա քվեաթերթիկների վերահաշվարկ կատարելու պահանջ:

Թոմ Սպենսերը, որն ընտրությունների հարցերով հանրապետական կողմնորոշում ունեցող փաստաբան է, ասում է, թե ընտրություններն ավարտված չեն կարող համարվել, քանի դեռ հաշվված չեն բոլոր քվեաթերթիկները:

Ամերիկացի ընտրողների համար այս տարին տարակուսանքի տարի էր, քանի որ հանրապետական և դեմոկրատ փաստաբանները հարյուրավոր դատական հայցեր են ներկայացրել համաճարակի ընթացքում փոստով քվեարկելու և այլ կանոնների վերաբերյալ, ընտրությունների այս շրջանը դարձնելով պատմության մեջ ամենաքննարկվածը:

Հնարավոր հավանականությամբ, որ նախագահական ընտրությունների արդյունքները կարող են որոշվել դատարաններում, այլ ոչ թե քվեատուփերում, և՛ Թրամփի, և՛ Բայդենի նախընտրական արշավներներում ընդգրկվել են մեծ փորձառություն ունեցող փաստաբաններ, որոնք արդեն իսկ ուսումնասիրում են ընտրություններից հետո հնարավոր ամեն մի զարգացում: