Կարմիր Խաչի միջնորդությամբ Հայաստանին են հանձնվել զոհված զինծառայողների մարմիններ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տարածել է հայտարարություն այսօր տեղի ունեցած հայկական կողմին զոհված զինծառայողների մարմինների փոխանցման և երկու քաղաքացիական անձի տեղափոխման առիթով:

Իր հայտարարւոթյան մեջ կառույցը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում զոհվածների մարմինների փոխանցմանը:

Ըստ ԿԽՄԿ-ի՝ փոխանցումը տեղի է ունեցել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ադրբեջանը միջազգային սահմանի հատվածում Հայաստանին է փոխանցել զոհվածների մարմինները: ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը ՝ որպես չեզոք միջնորդ:

՛՛Բացի այդ, համաձայնագիրը ներառում էր հակամարտության արդյուքում գերևարված երկու խաղաղ բնակչի տեղափոխում: ԿԽՄԿ-ի օժանդակությամբ երեկՎրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել տարեց մի կին: Երկրորդ քաղաքացիական անձը ՝ տարեց մի տղամարդը, առայժմ չի կարող ճանապարհորդել:

Մարմինների փոխանցումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ համաձայնեցմամբ:՛՛

Հայտարարության մեջ ասված է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հակամարտության կողմերը պետք է զոհվածների աճյունները վերադարձնեն հակառակ կողմի կամ զոհվածի հարազատներից մեկի խնդրանքով: