Թրամփի և Բայդենի միջև նախընտրական ընտրապայքարի դինամիկան կարող է անակնկալ փոխվել

Այս հոկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը բացահայտեց չճշտված էլ-նամակներ, որոնքենթադրաբար Հանթեր Բայդենից էին՝ դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուց: Էլեկտրոնայինփոստով նշվում է, որ հնարավոր է Հանթերին վճարել է «Burisma» ուկրաինական էներգետիկ ընկերությունը՝ ՕբամայիՍպիտակ տանը գտնվելու ընթացքում:

Անցյալ շաբաթ կայացած բանավեճում Թրամփը Բայդենի հետ առերեսվեց այս հակասությունների շուրջ: Թրամփը Բայդենինհիշեցրել էր, որ վերջինս փոխնախագահ էր, երբ տեղի էր ունենում այդ ամենը:

Բայդենը հերքել էր կոռուպցիայի մասին մեղադրանքները նշելով, որ դրանք բովանդակային խնդիրների մասին խոսելուցխուսափելու միջոց են նախագահի համար:

Թրամփի նախընտրական արշավի կենտրոնացումը Բայդենի որդու շուրջ է:

Ռայսի համալսարանի քաղաքականության պրոֆեսոր Մարկ Ջոնսի կարծիքով՝ քարոզարշավի այս փուլումթեկնածուներին շատ ժամանակ չի մնացել, և նրանք ցանկացած բան փորձելու են օգտագործել իրար դեմ:

«Հոկտեմբերյան անակնկալ» տերմինը, որը ստեղծվել է 1980 թվականին, վերաբերում է այն ժամանակ նախագահ ՋիմիՔարթերի գաղտնի ջանքերին՝ բանակցելու ընտրություններից առաջ Իրանում ամերիկացի պատանդներին ազատելու շուրջ:Ի վերջո բանակցությունները տապալվեցին, և Ռոնալդ Ռեյգանը հաղթեց:

2016-ին տեղի ունեցավ երկու հոկտեմբերյան անակնկալ, երբ Թրամփը դիմակայեց դեմոկրատ Հիլարի Քլինթոնին: Նախ ուշադրության կենտրոնում էր Թրամփի ձայնագրության թողարկումը, որում ապագա նախագահը կանանց մասին անպատեհմեկնաբանություններ էր անում: Դրան հաեորդեց Հիլարի Քլինթոնի անձնական սերվերով աշխատանքային նամակագրության մասին հետաքննության վերաբացումը:

Այս տարի, այնուամենայնիվ, ենթադրյալ Հանթեր Բայդենի էլփոստի հավաքագրմանը Ռուսաստանի ներգրավվածությանմեղադրանքները ստվերել են դրանց հավաստիությունը:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքականության պրոֆեսոր Լարա Բրաունն ասում է. «Նրանք չեն կարողացել բարձրացնել Բայդենի թեկնածության և հավանական նախագահության վերաբերյալ հարցերը, քանի որ ցանկացած վայրումգերակշռում են այն տարաձայնությունները և քաոսը, որոնք իրոք այս նախագահության մաս են կազմում»:

Այս տարվա հոկտեմբերյան անակնկալ կարող է նաև դիտարկվել, Թրամփի ամսվա սկզբին կորոնավիրուսով ախտորոշվելու փաստը: Մահացու համաճարակ, որը, ըստ նախահահի նահանջում էր: