Գերմանիան Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանիարտահայտությունները անընդունելի է համարում:
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ «Մենք համերաշխենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնականհարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»:
Արտգործնախարարի խոսքով՝ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում,հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո:
Հիշեցնենք, Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարածքաղաքականության շուրջ՝ ասելով. «Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի»:
Թուրքիայի նախագահի վիրավորական արտահայտություններից հետո պաշտոնական Փարիզը հետ է կանչել Թուրքիայում իրդեսպանին խորհրդակցությունների համար։
Դեսպանը պետք է հանդիպի Էմանյուել Մակրոնին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Այսօր էլ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ «Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքականապրանքներ, այնպես էլ ես եմ իմ ժողովրդին կոչ անում՝ չգնել ֆրանսիական ապրանքներ», -Անկարայում ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ իսլամաֆոբիան Թուրքիան դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, դրա դեմ պայքարիպատասխանատվությունը դնելով ԵՄ ինստիտուտների վրա։
«Եվրոպայի խորհուրդն արդեն չի կարող անտեսել իսլամաֆոբիան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։