Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացում է տարածել Բաքվում ահաբեկչական գրոհի վտանգի մասին:
Հաղորդագրության մեջ նշված է. «Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել հնարավորահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ:Հարձակման հնարավոր թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլտարածքներ»։
Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել բոլոր այն տարածքներում,որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ ու այլ արտասահմանցիներ։