ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ ասելով.
՛՛Նախագահի հանձնարարությամբ, մենք այս հանգստյան օրերին, ի հավելում, այն ամենի, ինչ անում ենք ընտրությունների անվտանգության հետ կապված, փորձել ենք որպես միջնորդ խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանը ընդունել է հրադադարի ռեժիմի հաստատման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք այժմ ջանքեր ենք գործադրում որպեսզի նրանք (Ադրբեջանը) ընդունեն դա՛՛: