ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը հայտարարություն է արել հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Էրդողանիկողմից ՀՕՊ S-400 համակարգի փորձարկումը հաստատելու մասին: Հայտարարությունը տարածել է Պենտագոնի գլխավորխոսնակ Ջոնաթան Ռաթ Հոֆմանին:
«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 16-ին Թուրքիայի կողմից S-400հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը, որն այսօր հաստատել է Թուրքիայի նախագահ ՌեջեփԷրդողանը: Մենք հստակ և անսասան ենք եղել մեր դիրքորոշման մեջ: S-400 համակարգը չի համապատասխանում ԱՄՆ ևՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի պարտավորություններին: Մենք դեմ ենք, որ Թուրքիան փորձարկի այս համակարգը, ինչը լուրջհետևանքներ է պարունակում մեր անվտանգության համար: Թուրքիան արդեն կասեցվել է F-35-ի ծրագիրը, իսկ S-400- ըշարունակում է մնալ զգալի խոչընդոտ երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար»: