Անկախ փորձագետները  բարձ են գնահատել AstraZeneca-ի կողմից մշակվող COVID-19 պատվաստանյութը

COVID-19 պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի և AstraZeneca-ի գիտնականների կողմից, հստակ հետևում էծրագրավորված գենետիկ ցուցումներին` հաջողությամբ հարուցելով ուժեղ իմունային պատասխան, ասվում է բրիտանացիանկախ գիտնականների վերլուծության մեջ:

«Պատվաստանյութը կատարում է այն ամենը, ինչ մենք ակնկալում էինք, և սա լավ նորություն է հիվանդության դեմպայքարում»,- ասել է հետազոտությունը ղեկավարած Բրիստոլի համալսարանի վիրուսաբանության մասնագետ ԴեյվիդՄեթյուզը:

AstraZeneca-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու մրցավազքում առաջատարներից մեկն է:

Ակնկալվում է, որ աշխարհի մի շարք երկրներում ` ներառյալ Բրազիլիան, Միացյալ Նահանգները և ՄիացյալԹագավորությունը, պատվաստանյութի վերջին փուլում գտնվող լայնամասշտաբ կլինիկական փորձարկումների առաջինարդյունքները կհրապարակվեն մինչև տարեվերջ:

Այս պատվաստանյութի մշակման մեխանիզմը կանխում է մարդկանց մոտ դրա ներակման արդյունքում հիվանդանալուհավանականությունը :

Բրիստոլի հետազոտողները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, թե որքան հաճախ և որքանով ճշգրիտ էպատվաստանյութը կրկնօրինակում և օգտագործում մշակողների կողմից ծրագրավորված գենետիկ ցուցումները:

«Սա կարևոր ուսումնասիրություն է, քանի որ մենք կարող ենք հաստատել, որ այս պատվաստանյութի հիմքում ընկածգենետիկ ցուցումները ճիշտ են ընթանում, երբ դրանք մտնում են մարդու օրգանիզմ», -նշում է վիրուսաբանության մասնագետԴեյվիդ Մեթյուզը: