ԱՄՆ սենատորները ողջունում են «Հայոց ցեղասպանության» շուրջ Կոնգրեսի գրադարանի որոշումը

ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն այսօր տարածել են այս հայտարարությունը՝ ողջունելով Կոնգրեսի գրադարանի այն որոշումը, որով Հայոց ցեղասպանությունը իր կատալոգային գրառումներում դասակարգվելու է ոչ թե «հայկական ջարդեր», այլ «Հայոց ցեղասպանություն» տերմինով:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսի գրադարանի որոշումը, որն արտացոլում է ինչպես գիտնականների, այնպես էլ` Կոնգրեսի կոնսենսուսը: Այս սահմանումը հերթական հաղթանակն է նրանց համար, ովքեր գնահատում են ճշմարտությունը և հավատում են «Այլևս երբեք» բառերի կարևորությանը:

Այն բանից հետո, երբ Սենատը միաձայն հաստատեց Հայոց ցեղասպանության փաստերը ճանաչող սենատոր Մենենդեսի բանաձևը, և Պալատը համանման բանաձեւ ընդունեց երկկուսակցական մեծամասնությամբ, Թրամփի վարչակազմը դարձավ Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչումը միակ մերժողը: Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին դադարեցնել իր հարգանքը նախագահ Էրդողանի նկատմամբ և միանալ Կոնգրեսին` հայտարարելով, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է»,-գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալայս տարի ապրիլի 24-ին էր, որում կրկին օգտագործել է Մեծ Եղեռն ձեւակերպումը։

«Այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանը՝ հիշելով 20-րդ դարի վատթարագույն զանգվածայինվայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին», - ասված է նախագահ Թրամփի ուղերձում, որը հրապարակված է այսօր Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով է ԼՂ հակամարտությանը նշել էր, որ որևէ երրորդ երկիր, պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: