Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարն ասել է.
՛՛Դուք վկայակոչեցիք այն, ինչ մենք միջնորդում ենք, ևս մեկ հրադադարի ռեժիմի հաստատում, քանի որ կրակի դադարեցման նախորդ պարտավորությունները չեն գործում:
Այնտեղ բարդ իրավիճակ է: Բարդ դիվանագիտական իրավիճակ է: Եվ մեր տեսակետը, որը կիսում են եվրոպական գրեթե բոլոր երկրները, մնում է այն, որ հակամարտության դադարեցումը ճիշտ ուղի է: Նրանց պետք է ասենք, որ դադարեցնեն կրակը: Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: Եվ հենց այն պահին, երբ դիվանագիտականլուծումը բոլորի համար ընդունելի լինի, ապա հնարավոր է հասնել դրան: Դա այն է, ինչի մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը, և ցանկանում եմ լսել նրանց, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տեղում և ինչպես կարող ենք ավելի մոտեցնել կողմերին: Դա ոչ միայն Միացյալ Նահանգների շահերից է բխում, այլ նաև նրանցից յուրաքանչյուրի շահերից՛՛,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը