Ֆրանսիայում Հայաստանին աջակցելու կոչեր են հնչում

Սևակ Սարիկայան ծնվել է Ֆրանսիայում, բայց այս օրերին նրա ուշադրությունը հազարավոր կիլոմետրեր հեռու ԼեռնայինՂարաբաղում ընթացող մարտեր վրա է, որտեղ Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ է իր նախնիների հայրենիքի՝ Հայաստանի դեմ:

«Ադրբեջանը հարձակվում է Լեռնային Ղարաաբակի վրա և փորձում է այն էթնիկական փոփոխության ենթարկել: Նրանքփորձում են վերացնել ամբողջ բնակչությանը: Մենք գիտենք, որ նրանք չեն պատրաստվում այնտեղ կանգառնել»,-«Ամերիկայի ձայնին» ասել է Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամՍևակ Սարիկայան:

Որպես Մինսկի խմբի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ, Ֆրանսիան տարիներ շարունակաշխատել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ՝ կայուն խաղաղության միջնորդությամբ: Այս օրերին, կարծես թե, այդդերն ավելի խուսափողական է, քան երբևէ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադար տեղի չունեցավ: Ավելին, մտահոգություններ կան, որ մինչ այժմհարյուրավոր մարդիկ կյանքեր խլած մարտերը կարող են վերածվել տարածաշրջանային պատերազմի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս քննադատեց Թուրքիային Ադրբեջանին սատարող ռազմաշունչհռետորաբանության համար: Նա ասաց, որ սիրիացի ջիհադիստ մարտիկները անցել են Թուրքիայի տարածքով՝ միանալուԼեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին: Անկարան հերքեց դա:

«Ես չեմ ասի, որ դա կարմիր գիծ է, քանի որ այն արդեն հատվել է: Դա անընդունելի է»,-ասել է Ֆրանսիայի նախագահԷմանուել Մակրոնը:

1990-ականների սկզբից ի վեր ամենաուժեղ մարտերն են սկսվել Լեռնային Ղարաբաղում, և վերլուծաբանները մտահոգությունեն հայտնում, որ դրանք կարող են ընդլայնվել և վերածվել ավելի մեծ հակամարտության:

Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Նիցու Պոպեսցուի խոսքով՝ «Մարտերի այս փուլում Ֆրանսիան ավելի շատքննադատական է արտահայտվել Թուրքիայի ու Ադրբեջանի մասին, քան Ռուսաստանի»:

Ֆրանսիայի մեղադրանքները խորացնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները՝ կապված առանձին հարցերի հետ, ինչպիսիք են Անկարայի ածխաջրածինների հետախուզումը Արևելյան Միջերկրականծովում:

Ինչպես աշխարհի ցանկացած այլ վայրում, այնպես էլ Ֆրանսիայի հայ համայնքը հետևում է իրադարձություններին՝կազմակերպելով ցույցեր ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:

Հայտնի են նաև, որ Ֆրանսիայից և այլ երկրներից սփյուռքի հայերը ուղևորվում են առաջնագիծ՝ իրենց հայրենիքինսատարելու:

Սևակ Սարիկայայի խոսքով՝ կան շատ երիտասարդներ, ովքեր գնում են:

Նա կարծում է, որ Ֆրանսիան պետք է ակտիվորեն սատարի Հայաստանին: Նաև տասնյակ ֆրանսիացի քաղաքականգործիչների մասնակցությամբ վերջերս ստորագրահավաքով կոչ է արվել Փարիզին հրաժարվել Մինսկի խմբի չեզոքությունիցև պաշտպանել Երևանին:

Իրենց հերթին Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են Ֆրանսիային այլեւս չեզոք միջնորդ չլինելու մեջ:

Նիցու Պեպեսցուի խոսքով՝ ««Ֆրանսիայում կա հայկական սփյուռք: Շատերի համար Հայաստանը քարտեզի վրապարզապես պատահական փոքր երկիր չէ: Բայց Ֆրանսիան չի պատրաստվում զորք ուղարկել՝ պաշտպանելու Հայաստանը:Սա բոլորը գիտեն»: