Չնայած միջազգային հանրությայն կոչերին ու հայտարարություններին՝ արյունալի բախումները ԼՂ հակամրտության գոտում շարունակվում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կրկին կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ և անվերապահ հաստատել հրադադար ու նստել բանակցային սեղանի շուրջ:
Եթե Երևանը ընդգծում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացը չունի այլընտրանք, Բաքուն շարունակում է առաջ քաշել հայկական ուժերի դուրս բերման պահանջը Լեռնային Ղարաբաղից որպես հրադադարի հաստատման նախապայման:
Վերլուծական շրջանակների կարծիքով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը կապված է նաև իր դաշնակից ու աջակից Թուրքիայի դիրքորոշման հետ: Ի տարբերություն նախորդ փուլերի լարվածության աճի, այս անգամ դա բարդացնում է զինադադարի վերականգման հնարավորությունը:
Չնայած, սովորաբար, շատ երկրներ պահանջում են դե-էսկալացիա և զինադադար ղարաբաղյան հակամարտության սրման դեպքում, առաջին անգամ մեծ տերությունն ու հարևանը ՝ Թուրքիան, բացահայտորեն աջակցում է հակամարտության կողմերից մեկին, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծական Թոմ դե Վաալը: Ըստ նրա՝ եթե նախկինում Թուրքիան զսպող գործոն էր Ադրբեջանի համար, ապա այդ օրերն այսօր արդեն անցյալում են, և հակամարտության շուրջ տիրող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտված է:
Երեքշաբթի օրը Բաքու կատարած իր այցի ընթացքում, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ միայն հրադադարի ռեժիմի հաստատումը բավարար չէ ռազմական գործողությունների դադարեցման համար: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն կրկին վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին:
Վերլուծաբան Վեյն Մերիի կարծիքով Թուրքիան լուրջ հավակնություններ է ցուցաբերում Հարավային Կովկասում և մարտահրավեր նետում Ռուսաստանին, որը անհանգստանցնում է ոչ միայն Երևանին, այլև Մոսկվային: Վերջինիս արձագանքը, ըստ վերլուծաբանի, դեռևրս պարզ չէ:
՛՛Թուրքիան այժմ ձգտում է խաղալ այս տարածքում Ռուսաստանին հավասար դերակատարում: Դա մարտահրավեր է Մոսկվայի համար՛՛,- ասում է վերլուծաբանը:
Ռուսաստանը մինչ այս պահը շարունակում է պահպանել իր չեզոքությունը՝ երկու կողմերին հորդորելով դադարեցնել կրակը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայի ջանքերը կենտրոնացած են հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին վստահ է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում ռազմական գործողույունները դադարեցնելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն: Ըստ վերլուծաբանի, դա տարածաշրջանում ռուսական սահմանափակ ազդեցության ցուցանիշն է ի տարբերություն նախորդ շրջանների, երբ Ռուսաստանին հաջողվում էր ստիպել կողմերին վերականգնել զինադադարը: Արդյուքում, Մոսկվան հակված է հանդես գալ միասնաբար Մինսկի խմբի իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ մեկտեղ:
''Մոսկվան անհաջող փորձեր իրականացրեց, ուստի այժմ, փորձում է քողարկել իր գործունեությունը Մինսկի խմբի ավելի լայն շրջանակում ՝ ներգարվվելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ինչպես պետության ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների հայտարարությունների տեսքով՛՛,- նշում է Սթրոնսկին:
Հադսոն հաստատության վերլուծաբան Ռիչարդ Վեյթցն էլ գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության այսօրվա ընթացքը դեռևս ուղակիորեն չի անդրադառնում այլ տերությունների վրա՝ չնայած այստեղ առկա մի շարք ռիսկերի, ներառյալ լարվածության աճի ու էներգակիրների վտանգի:
՛՛Առայժմ հակամարտությունն ամփոփված է իր սահմաններում: Այն նման է սիրիական պատերազմի: Մեծ տերությունները չունեն միջամտելու շահագրգռվածություն, քանի որ չեն կարծում, որ արդյունքը կլինի արդյունավետ, և կողմերը չեն հակադրվի դրան՛՛,- ընդգծում է Վեյթցը:
Նա գտնում է, որ ամենայն հավանականությամբ արտաքին միջամտության հնարավորություն կարող է ստեղծվել միայն կողմերից որևէ մեկի ռազմական հաջողությունից հետո: