ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայտարարությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

‘’Արդեն տասն օր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվում են բռնությունները: Եվ արդեն իսկ ստացել ենք 4 երեխաների սպանվելու եւ 7 երեխաների վիրավորումներ ստանալու մասին հաղորդագրություններ: Եթե մարտերը շարունակվեն, այս թվերը ողբերգական ձեւով կարող են աճել:

Մարտերի ընթացքում ավերվում են տներ, վնասվում դպրոցներ եւ էական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածքներ:

Մենք հորդորում ենք կողմերին հետագա վնասներից պաշտպանել քաղաքացիներին ու քաղաքացիական ենթակառուցվածքները` համապատասխան միջազգային ու մարդասիրական օրենքների:

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահերից’’, ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ: