ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է ամերիկացիներին ‘’չվախենալ’’ կովիդ 19 հիվանդությունից: Այս մասին նա հայտարարել է հիվանդանոցում երեք օր անցկացնելուց հետո Ստիտակ տուն վերադառնալուն պես:
Իր բարվոք առողջական վիճակը ցուցադրելով` նա աստիճաններով բարձրացել է վերին հարկը ու պատշգամբում կանգնելով, հանել է դիմակը, վեր պարզել զույգ բթամատերը ու ողջունել Marine One անվանումը կրող նախագահական ուղղաթռին, երբ այն պատրաստվում էր իրեն այստեղ տեղափոխելուց հետո, իրականացնել թռիչք: Առանց դիմակը նորից կրելու, նախագահն այնուհետեւ մտել է սրահ, որտեղ իրեն էին սպասում հավաքված պաշտոնատար անձինք:
Ավելի վաղ, Ուոլթեր Ռիիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնից դուրս գալով, Թրամփը շնորհակալություն էր հայտնել իրեն բուժող բժիշկներին ու բուժանձնակազմին: ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակցի հարցին, թե ինչպես է ինքն այժմ զգում, նա պատասխանել է. ‘’իրապես լավ’’:
Ավելի ուշ թվիթերյան իր էջում նա կատարել է հետեւյալ գրառումը. ‘’Թույլ մի՛ տվեք, որ կովիդ 19-ը հաղթի ձեզ: Մի՛ վախեցեք դրանից’’:
Թրամփի վերընտրման արշավի ղեկավարները հայտնել են, որ նա պատրաստ է մասնակցել իր մրցակից Ջո Բայդընի հետ հոկտեմբերի 15-ին նախատեսված երկրորդ բանավեճին: