Հայաստանի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ: Իր հերթին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել լարված իրավիճակին, ապապետք է դադարեցնի իր օկոպացիոն քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ տունը հրապարակեց հայտարարություն, ուր դատապարտեց ռազմական գործողությունները և կողմերին կոչ արեց անհապաղ առանց նախապայմնաների դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի անգամ անդրադարձել է հակամարտությանը՝ կրկին կոչ անելով դադարեցնել կրակն ու սկսել բանակցությունները: Նա նաև հորդորել է երրորդ ուժերին զերծ մնալ հակամարտության մեջ ներգրավումից՝ ընդգծելով, որ ԱՄՆ չի ցանկանում, որ այս լարվածությունը ստանա միջազգային բնույթ: