"Le Monde" թերթի լրոգրողներին վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռմբակոծության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ֆրանսիայի "Le Monde" թերթի լրոգրողներ Ռաֆաել Յաղոբզադեն և Ալեն Քավալը վիրահատության են ենթարկվել հինգշաբթի օրը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ նրանց ուղեկցող զինծառայողը տեղում սպանվել է:

Արայիկ Հարությունյանը հիվանդանոցում այցելել է լրագորղներին: Ռաֆաել Յաղոբզադեն ասել է, որ ինքն իրեն լավ է զգում: Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկ Անատոլի Գնունու հաղորդմամբ մյուս լրագրող՝ Քավալը ներքին օրգանների վնասվածքներ չի ստացել, սակայն գտնվում է ծայրահեղ բայց կայուն վիճակում:

Your browser doesn’t support HTML5

"Le Monde" թերթի լրոգրողներին վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում