ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ:
«Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը և բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»: