Քաղաքացիական զոհեր և վիրավորներ՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով

Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի հիվանդանոցը սկսել է քաղաքացիական վիրավորներ ընդունել Հայաստանի և Ադրբեջանիմիջև հակամարտության հետևանքով: Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիվանդանոցում վիրավոր երեխային խնամող Իգոր Գևորգյանի խոսքով՝ չեն հասցրել թաքնվել. «Երեխեքին դուրս ենք հանել, որ մի ձևկամ փախչեն, կամ թաքնվեն, չենք հասցրել: 9 տարեկան աղջիկս զոհվեց կա՛մ հրետանուց, կա՛մ նրանց գցած ռումբից: Իմ փոքր տղանծանր վիրավորվել է, կինս հիվանդանոցում է, նա նույնպես վիրավոր է»:

«Առավոտյան արթնացել եմ, ու տեսել, որ մեր գյուղի ուղղությամբ են պայթեցնում: Երեխաներին հավաքել դուրս ենք եկել գյուղից, եկելենք ուղիղ Ստեփանակերտի մանկանան հիվանդանոց: Մի տարի առաջ ենք տուն ստացել, չեն թողնում վայելենք: Մեր տունն ու տեղըէստեղ է, մեր հողն ու ջուրը»,-ասել է տուժողներից Էդուրադ Նավասարդյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական հրթիռակոծությունից զոհվել է 10 խաղաղ բնակիչ: Պաշտոնականտեղեկատվություն չկա ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի մասին:

Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

--------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Կրեմլիմամուլի ծառայության` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Շարունակվել է Լեռնային Ղարաբաղիհակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության՝ վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմականագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմականգործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերիիրականացումը: