Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին հայկական կողմի նախաձեռնությամբ
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում ընթացող ռազմական բախումների ու ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:
Ռուսական կողմը խորը անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները: