Նավալնիի ինքնազգացողությունն աստիճանաբար բարելավվում է. Բեռլինի հիվանդանոց

Այն փաստը, որ այլ երկրների անկախ լաբորատորիաները հաստատել են Գերմանիայի այն եզրակացությունը, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական քիմիական միջոցով, պետք է վերջ դնեն Գերմանիայի նկատմամբ քննադատությունը այս բացահայտման համար, ասում է Գերմանիայի արտգործնախարարը

Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաներում անցկացված հետազոտությունները Բեռլինի հիվանդանոցում ապաքինվող Կրեմլի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման փաստով, ևս հաստատել են, որ Նավալնին թունավորվել է խորհդային շրջանում ստեղծված Նովիչոկ թունավոր նյութի միջոցով:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը կոչ է անում, հաշվի առնել այս վերջին զարգացումները և դադարեցնել քննադատությունը Գերմանիայի հասցեին Նավալնիի թունավորման գործի վերաբերյալ:

Երկուշաբթի օրը Բեռլինի հիվանդանոցից, որտեղ բուժվում է Նավալնին, հայտնել են, որ հիվանդի առողջական վիճակը բարելավվում է և նա աևրդեն ի վիճակի է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց: