Ռուսաստանը սկսում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ

Ռուսաստանը սկսում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ նրանց նկատմամբ, որքեր կամովին կցանկանան ստանալ այն: Ինչպես Մոսկվայի առողջապահության վարչությունն է հայտարարել, 40 հազար մարդ պատվաստման այստեղ կենթարկվի անվճար:

‘’Սպուտնիկ Վ’’ անվանումը կրող պատվաստանյութը ներարկվում է երկու չափաբաժնով: Երկու փուլով պատվաստումներն իրականացնելու արտոնություն էր տրվել օգոստոս ամսին` Ռուսաստանին դարձնելով աշխարհի առաջին երկիրը, որը համընդհանուր պատվաստումներ է սկսում առանց փորձերի նախնական արդյուքների հրապարակման:

Ռուսաստանը հայտարարում է, թե ամեն ամիս կարող է արտադրել մինչեւ երկու միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որի արտադրությունն աստիճաբանաբար կհասնի ամսական վեց միլիոնի:

Սակայն աշխարհի գիտնականների համար այս պատվաստանյութը մտահոգիչ հանգամանք է այն առումով, որ շրջանառության մեջ է դրվում առանց փորձարկումների երրորդ փուլն ավարտելու: Երրորդ փուլի ժամանակ է, որ պատվաստանյութը փորձարկում են հազարավոր կամավորների վրա:

Քսանվեց գիտնականներ, որոնք հիմնականում ներկայացնում են Իտալիան, բաց նամակ են հրապարակել, որը հարցականի տակ է դնում ստացված արդյունքի տվյալները: Փորձարկումների վաղ շրջանի մասին Գամալայայի հաստատության կողմից հրապարակված տվյալները թույլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ ‘’այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը’’:

Պատվաստանյութը ստեղծած Գամալայան մերժում է այս քննադատությունը:

Իսկ Ռուսաստանը շարունակում է երկրորդ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները: Սիբիրյան Վեկտորի վիրուսաբանության հաստատությունն ավարտել է մարդկանց վաղ շրջանի փորձարկումները, այսինքն երկրորդ փուլը: Իսկ թե արդյոք այն կիրականացնի երրորդ փուլ, թե ոչ, պարզ չէ, երբ առաջին պատվաստանյութը Ռուսաստանը կիրառում է առանց երրորդ փուլի փորձարկումների: