Բելառուս ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները իր գլխին հագցրել են պարկ և սպառնացել սպանել նրան, երբ փորձել են այս շաբաթվա սկզբին վերջինիս արտաքսել Ուկրաինա:
Դրա մասին ասված է հինգշաբթի օրը Կոլեսնիկովայի փաստաբանի ներկայացրած հայտարարության տեքստում:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ Բելառուսում սկսված բողոքի ցույցերի ազդեցիկ առաջնորդ Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը՝ այսպիսով անհնարին դարձնելով իր վտարումը երկրից: Այժմ նա կալանքի տակ է Մինսկում:
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ իսկապես վախենում էր իր կյանքի համար:
«Նրանք, մասնավորապես, ասում էին, որ եթե ես կամովին չլքեմ Բելառուսի Հանրապետության տարածքը, ապա ինձ ամեն դսեպքում դուրս կհանեն՝ ողջ կամ մասնատված: Նաև սպառնալիքներ են հնչել ինձ մինչև 25 տարի ժամկետով բանտարկելու մասին», - հայտնում է Կոլեսնիկովան:
Կոլեսնիկովայի փաստաբանը տեղեկացնում է, որ հայցադիմումով դիմել է համապատասխան մարմիններին՝ Բելառուսի իշխանությունների, այդ թվում ՊԱԿ-ի դեմ քրեական գործ հարուցելու համար: