Դեմոկրատների բանակցությունների ընդհատումից հետո Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական Միթչ Մաքքոնելն ասել էր, որ Սենատը կքվեարկի COVID-19-ի օգնության փաթեթի օրինագծի շուրջ այս շաբաթվա ընթացքում:
500 միլիարդ դոլարի հասնող փաթեթը, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, առաջարկում է գործազրկության նպաստի, երեխաների խնամքի, կորոնավիրուսի փորձարկումների և դատական պաշտպանության ապահովման համար ֆինանսավորում համաճարակի ընթացքում, ինչպես նաև ապահովագրում ֆինանսական հայցերից համավարակի օրերին գործող հաստատությունների համար, ներառյալ դպրոցների ու եկեղեցիների :
Հանրապետական սենատորները չեն ընդունել հունիսին դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատի 1 տրիլիոն դոլարի ընդունած փաթեթը: Սակայն նրանց 500 միլիարդ դոլարի առաջ քաշած օրինագիծը ևս չունի լուրջ հնարավորություն ստանալու Ներկայացուցիչների պալատի հավանությունը: