Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին ճանաչում ու համբավ բերած ամերիկյան հեռուստատեսային ռեալիթի շոունկավարտվի 2021 թվականին:
14 տարի եթեր հեռարձակվող «Keeping Up with Kardashians»bհեռուստաշոուն նպաստեց, որ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը՝ Քայլին, Քենդալը, Քլոեն և Քորթնին ճանաչվեն և սկսեն իրենց մեգա կարիերան նորաձեւության և գեղեցկության բիզնեսում:
Ընտանիքը երեկ սոցիալական կայքերով դիմել է երկրպագուներին՝ ասելով. «Տխուր սրտերով մենք հրաժեշտ ենք տալիս Keeping Up with Kardashians շոուին... Մենք ընտանիքով որոշել ենք ավարտել այս շատ յուրահատուկ կյանքի ուղին»:
Բայց ընտանիքը ոչ մի պատճառ չի նշել որոշման համար:
«Քարդաշյանների հետ» հեռուստաշոուի դեբյուտը 2012-ին էր: Իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ շոուն ուներ 4 միլիոն հեռուստադիտող, բայց վերջին տարիներին մեկ միլիոն էր դարձել:
Այն պատմում էր Կալիֆոռնիայի ընտանիքի անձնական և մասնագիտական կյանքի մասին, ներառյալ Քիմ Քարդաշյանի ամուսնությունը ռեփեր Քանյե Ուեսթի հետ, զինված կողոպուտ Փարիզում, Քլոե Քարդաշյանի բաժանությունը բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ և այլ մանրամասներ:
Շոուն օգնեց Քիմ Քարդաշյանին հիմնել գեղեցկության և նորաձև հագուստի բիզնեսներ, մեկնարկել նրա քրոջ՝ Քենդալ Ջեյների մոդելային կարիերան և նպաստել շրթներկի փայլուն բիզնեսին, որը 21 տարեկան Քայլի Ջեյներին միլիարդատեր դարձրեց:
Վերջին ամիսներին Քիմը հայտարարել էր, որ պատրաստվում է դառնալ փաստաբան և լոբբիստական գործունեություն ծավալել քրեական արդարադատության բարեփոխումների ոլորտում, իսկ նրա ամուսինը ՝ Քանյե Ուեսթը, մտավ նախագահական մրցավազքի մեջ, ինչը, սակայն, հասարակության մոտ հարցեր առաջացրեց նրա մտադրությունների և հոգեկան առողջության մասին: