Բրիտանա-շվեդական ընկերությունը AstraZeneca-ն ժամանակավոր դադարեցրել է իր երկար սպասված COVID-19 պատվաստանյութի վերջին փուլի փորձաքննությունը պատվաստվածներից մեկի մոտկասկածելի լուրջ բացասական արձագանքից հետո, հաղորդել է առողջապահական լրատվական Stat News կայքը:
Հետազոտության շրջանակներում փորձարկվում էր AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մշակվող պատվաստանյութը:
Ըստ AstraZeneca-ի խոսնակի հայտարարության՝ «ուսումնասիրության ստանդարտ գործընթացը ստիպեց դադարեցնել պատվաստումները ՝ թույլ տալով վերանայել անվտանգության տվյալները»:
Հայտնի չէ, թե երբ և անվտանգության ինչպիսի խնդիր է առաջացել, բայց հստակ է, որ մասնակիցը կվերականգնվի:
Զեկույցում ասվում է, որ փորձարկումների կասեցումն ազդում է AstraZeneca-ի այլ պատվաստանյութի փորձարկումներիվրա, ինչպես նաև այլ արտադրողների կողմից իրականացվող կլինիկական փորձարկումների վրա:
Ամերիկյան և Եվրոպական 9 առաջատար պատվաստանյութեր մշակող ընկերություններ խոստացել են պահպանելգիտական անվտանգության և արդյունավետության չափանիշները ՝ չնայած դրանց անհրաժեշտության հրատապությանը:
Մտավախություններ կային, որ անվտանգության ստանդարտները կարող են անտեսվել պատվաստանյութն արագ թողարկելու քաղաքական ճնշման ֆոնին:
Ընկերությունները նշել են, որ նրանք «կպահպանեն գիտական գործընթացի ամբողջականությունը»: