Գերմանիայի արտգործ նախարարը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, եթե Կրեմլը շուտով տեղեկություն չտրամադրի ընդդիմության առաջոնրդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին:
Հեիկո Մասը գերմանական "Bild am Sonntag" թերթին ասել է, թե "մի քանի փաստեր" ցույց են տալիս, թե Մոսկվան է կանգնած հարձակման հետևում:
"Եթե մոտակա օրերս Ռուսաստանը չօգնի պարզաբանել, թե ինչ է պատահել, մենք համապատասխան արձագանքը կքննարկենք մեր աջակիցների հետ",- ասել է Մասը "German daily" լրատվականին՝ հավելելով, որ բոլոր պատժամիջոցները "նշանառված" կլինեն: Հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավար երկիրն այժմ Գերմանիան է:
"Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Ռուսաստանի կառավարությունը կպարզաբանի այս լուրջ հանցագործությունը",- ասել է նա,-"Եթե կառավարությունը կապ չունի հարձակման հետ, ապա իր իսկ շահերից է բխում այս ամենը փաստերով ներկայացնելը":
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Նավալնին թունավորվել էր Նովիչոկ կոչվող ռազմական նյութով:
"Միայն սահմանափակ թվով անձինք ունեն Նովիչոկ ձեռք բերելու հնարավորություն, և այս թույնը օգտագործվել է ռուսական գաղտնի ծառայության կողմից նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման ժամանակ",- հավելել է Մասը:
Մեծ Բրիտանիայի պետական մարմիններն ասել էին, որ 2018-ին Նովիչոկ տեսակի թույնն էր օգտագործվել ռուսական կրկնակի գործակալի և նրա դստեր դեմ:
Կրեմլը ժխտել է ընդդիմության առաջատար առաջնորդի հիվանդությանն առնչվող բոլոր մեղադրանքները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանաչված քննադատ և կոռուպցիայի հետաքննիչ Նավալնին հիվանդացել էր Սիբիրից Մոսկվա թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով արտակարգ վայրէջք էր կատարվել Օմսկում:
Նավալնիի անձնական բժիշկը և համախոհը ասել է, որ վերջինս սև թեյ է խմել օդանավակայանի սրճարանում, որը նրա համոզմամբ թունավորված է եղել: Երեք օր անց Նավալնիին տեղափոխել են Գերմանիա լայն բժշկական ախտորոշման համար: