ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը Շարլոտում ավարտվել է, Հյուսիսային Կարոլինայում, սակայն, քաղաքական պայքարը չի դադարել:
Նահանգի դեմոկրատ սենատոր Քալ Քանինգհեմը ջանում է առաջ անցնել հանրապետական սենատորներից:
Իր գյուղական, քաղաքային և արվարձանային շրջաններով Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ ժողովրդի քաղաքականտրամադրության իդեալական ցուցիչ է:
Վերլուծաբան Մայքլ Բիցերի խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում ընտրողների այդ զանգվածն է, որը կարող է մի կողմիցմյուսը շրջվել: Եվ դա իսկապես նահանգը դարձնում է էլ ավելի մրցակցային:
Հարցումները ցույց են տալիս, որ այնտեղ դեմոկրատ Քանինգհեմը հանրապետական Թիլիսիի նկատմամբ 5 տոկոսովառավելություն ունի: Նախագահ Թրամփը առանցքային դեր է խաղում նրանց մրցավազքում:
Մայքլ Բիցերը կարծում է, որ կորոնավիրուսից հետո հանրապետականներին սատարելու դինամիկան ՀյուսիսայինԿարոլինայում նվազում է մասնավորապես Սենատի համար պայքարում:
Կորոնավիրուսն առանցքային խնդիր է նաև Այովա նահանգում, որտեղ հանրապետական սենատոր Ջոնի Էրնստը թեժբանավեճերի մեջ է դեմոկրատական մրցակից Թերեզա Գրինֆիլդի հետ:
«Մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք, ինչպիսին երբեք չի եղել»,-կարծում է Գրինֆիլդը:
Ջորջ Վաշինգտոն համալսարանի վերլուծաբան Թեյսի Բուրքաթի կարծիքով՝ առաջիկա ընտրությւոնները ցույց կտան, թեինչպես են ամերիկացիները գնահատում նախագահ Թրամփի գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ամենինչ տանում է ընտրություններին մասնակցության նվազմանը հատկապես այն վայրերում, որտեղ 2016-ին հաղթել է Թրամփը:
Դեմոկրատները հույս ունեն նաև տեղեր նվաճել Կոլորադոյում և Արիզոնայում. Բայդենի հաղթանակի դեպքում նրանքկստանան երեք տեղ, Թրամփի հաղթանակի դեմքում՝ չորս: