Շաբաթ օրը Օրեգոնի նահանգում "Սևերի կյանքն արժեք ունի" շարժման և նախագահ Թրամփին աջակցող ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Մեկ մարդ է զոհվել:
"Փորթլենդի ոստիկանները հրազենային կրակոցի ձայն են լսել 3-րդ և Ալդեր փոխոցներից: Նրանք արձագանքել են և հայտնաբերել հրազենի կրակոց ստացած անձին: Բուժաշխատողները հաստատել են, որ անձը մահացել է",- ասված է Փորթլենդի ոստիկանության բաժանմունքի հաղորդագրությունում:
Զոհը սպիտակամորթ տղամարդ է: Սակայն դեռ պարզ չէ, թե արդյո՞ք սպանությունը ցուցարարների և Թրամփի մոտ 600 աջակիցների միջև ընդհարման հետևանք է:
Նախագահ Թրամփը երկու օր առաջ Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ իր ելույթում ասել էր, թե Փորթլենդը ազատական քաղաք է՝ լի բռնությամբ:
Ջորջ Ֆլոյդի սպանությունից ի վեր Փորթլենդում ցույցերը շարունակվում են արդեն երեք ամսից ավել, ինչի ընթացքում տեղի և դաշնային ոստիկանները հարյուրավոր մարդկանց են ձերբակալել: Ձերբակալություններ են իրականացվել նաև շաբաթ օրը՝ սպանությունից առաջ: