57 տարի անց էլ  ԱՄՆ պատմության ամենահայտնի ցույցի օրակարգում նույն խնդիրն է. Վաշինգտոն

Լինքոլնի հուշահամալիրից մեկնարկած երթի բանախոսներն այն սկսեցին ԱՄՆ-ում ռասայական խտրականությունների դեմ վերջին ցույցերի հիշատակումներով:

Պատմական երթի նախադեպը 57 տարի առաջ էր գրանցվել, որի ժամանակ հնչել էր Մարտին Լյութեր Քինգի հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը, որն արտահայտում էր ռասայական հավասարության մասին նրա տեսլականը:

57 տարի տարի անց էլ օրակարգում նույն խնդիրն է, որն էլ ավելի սրացավ վերջին ամիսներին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանների գործողությունների արդյունքում մահից հետո: Կրքերը թեժացան նաև նախորդ շաբաթ Վիսքոնսինում ոստիկանների կրակոցից պարալիզացված աֆրոամերիկացի Բլեյքի հետ կապված դեպքից հետո:

Այս երթը կորոնավիրուսի բռնկումից հետո Վաշինգտոնի ամենամեծ քաղաքական հավաքը դարձավ: ԱՄՆ պատմության ամենահայտնի քաղաքական ցույցին և երկրի մայրաքաղաքի ամենամեծ հավաքին ներկա է ավելի քան 200 հազար մարդ, որը կողմնակից է սոցիալական փոփոխություններին:

Երթը նախաձեռնող կազմակերպությյան ղեկավար Ալ Շարփթոնը հանդես եկավ հիմնական ուղերձով՝ կարևորելով դաշնային ոստիկանության բարեփոխումների, ռասայական բռնությունները վերացնելու հրատապությունը:

«Մենք չենք եկել այստեղ ուղղակի շոու անելու համար: Բողոքն առանց օրեսնդրության չի հանգեցնի փոփոխության», - ասաց Շարփթոնը: