Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստվում են կորոնավիրուսի դեմ երկրորդպատվաստանյութը թողարկել սեպտեմբերին:
Կառավարության հեռուստատեսային հանդիպման ժամանակ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ այսօրվադրությամբ թեստավորման առաջին և երկրորդ փուլերում պատվաստվածների մոտ ոչ մի բարդություն չի նկատվել:
Նախագահի խոսքով՝ ռուսական առաջին պատվաստանյութը կայուն իմունային դիմադրողականություն է ստեղծել կորոնավիրուսի դեմ, և պատվաստումից հետո իր դստեր մոտ հակամարմիններ են ի հայտ եկել:
«Նա կամավոր կերպով ենթարկվել է պատվաստման, դա նաև նրա մասնագիտության մի մասն է: Նա հանդիպում է շատմարդկանց և, իհարկե, նա պետք է իրեն պաշտպանված զգա, որպեսզի իր գործը նորմալ կատարի: Երկրորդպատվաստումից հետո 21 օր անց նրա ջերմությունը փոքր-ինչ բարձրացավ, բայց ամեն ինչ լավ էր: Ես նրա հետ հեռախոսովեմ խոսել»,-ասել է ՌԴ նախագահը:
Այս ամսվա սկզբին Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաստատեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ`մարդկանց վրա ավելի քան երկու ամսվա փորձարկումներից հետո: