Սպիտակ տան Վարդերի պարտեզից առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին իրենց ձայնը տալ իր ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ առաջին տիկնոջ, արժանի է երկրորդ ժամկետին: Նա ընդգծել է, որ նախահագը անում է ամեն ինչ սարսափելի համավարակի ու դրա հետևանքերի առաջն առնելու համար:
Իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ելույթը հնչեցրեց Երուսաղեմից ՝ խախտելով պետքարտուղարության աշխատակիցների՝ արտասահմանում գտնվելու ընթացքում կուսակցական գործունեության արգելքի հետ կապված արարողակարգը:
Պոմպեոն կարևորեց ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումն ու նրա վերջին հայտարարությունը` Արաբական Միացյալ էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման մասին: Հիշեցնենք, որ այս համաձայնությունը չի ընդունվում պաղեստինցիների կողմից: Փոմփեոն նաև ընդգծեց Թրամփի ՛՛Ամերիկան առաջնային է՛՛ քաղաքականության կարևորության մասին:
Վանդերբիլթի համալսարանի քաղաքագետ Վանեսա Բիզլը կարծում է, որ Պոմպեոյի այցը Երուսաղեմ, հավանաբար, նպատակ ուներ մոբիլիզացնել այն ընտևրազանգվածը, որին իսկապես հետաքրքրում են Իսրայելի շահերը:
Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփ կրտսերի ելույթից հետո իրենց խոսքը ուղղեցին Թչամփի մյուս զավակները՝ Էրիկը և Թիֆանին, ովքեր նույնպես աջակցեցին նախագահին և ընդգծեցին նրա ձեռքբերումները:
Երեքշաբթի երեկոյան Թրամփը կրկին հանդես եկավ Սպիտակ տնից ՝ այսպիսով խախտելով ոչ պաշտոնական ավանդույթը, երբ թեկնածուն մնում է ստվերում մինչև համագումարի վերջին երեկոն:
Ըստ American Enterprise հաստատության վերլուծաբան Մեթյու Քոնթինեթիի, Դոնալդ Թրամփը չորս տարվա ընթացքում զգալիորեն փոխել է Հանրապետական կուսակցությունը:
Չորեքշաբթի օրը նախատեսվում է, որ իր ելույթի ընթացքում փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես կընդունի իր փոխնախագահի առաջադրումը: