ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում այժմ գործ ունենալ Չինաստանի հետ, և որ առևտրային գործարքները չեղյալ հայտարարելը հավանական սցենար էր:
Երեքշաբթի օրը Յումա կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփը հանդես էր գալիս հայտարարությամբ ՝ կապված կորոնավիրուսի մասով Չինաստանի գործելակերպի վերաբերյալ:
«Ես հիմա չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ այն ամենից հետո, ինչ նրանք արեցին այս երկրի և աշխարհի հետ: Ես հիմա չեմ ցանկանում խոսել Չինաստանի հետ»:
Նա նաև ասել է, որ իր քաղաքական հակառակորդ, Դեմոկրատական կուսացության նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը Չինաստանին ամեն ինչ կտա:
«Բայդենը նրանց ամեն ինչ կտա երկու պատճառով: Առաջինը՝ նա խելացի չէ:, երկրորդը՝ թույլ է: Չինաստանը կարող է տիրանալ մեր երկիրը»:
Նշենք, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են կուսակցական համագումարները: