Խաբարովսկում պահանջը մեկն է` ‘’ազատություն’’

Շաբաթ շաբաթի հետեւից Խաբարովսկի փողոցներում ցուցարարների թիվը շարունակում է աճել: Պահաջը մեկն է` ազատություն:

‘’Ազատություն Սերգեյ Ֆուրգալին’’, բացականչում են ցուցարարներն ի պաշտպանություն քաղաքական այն եզակի դեմքերից մեկի, որը, հակառակ Կրեմլի կամքին, հաղթել էր մարզային ընտրություններում, ինչի պատճառով, ասում են ցուցարարները, ձերբակալվել է ‘’կեղծ մեղադրանքներով’’: Նրա դեմ հարուցվել են տարիներ առաջ իրականացված բազմակի սպանություններում դեր ստանձնելու մասին մեղադրանքներ:

Եվ այժմ ոչ միայն ցուցարարները, այլ նաեւ քաղաքական վերլուծաբաններից շատերն են հարց տալիս, իսկ ինչու՞ են անցյալին նայում հենց այսօր:

Ֆուրգալին ձերբակալեցին սահմանադրական հանրաքվեից առաջ, որը պիտի որոշեր, թե արդյոք ժողովուրդը համաձայն է, որ նախագահ Պուտինը ստանար եւս երկու անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու իրավունք:

Ի դեպ, Ֆուրգալի ղեկավարած մարզում Պուտինի աջակիցների թիվն այս հանրաքվեի ժամանակ նորից ցածր ցուցանիշ էր արձանագրել:

Ձերբակալումից հետո էլ Պուտինը հայտարարել էր, թե ինքը կորցրել է վստահությունը Ֆուրգալի նկատմամբ, որից հետո նրա պաշտոնում էր նշանակել իր թեկնածուին: Իսկ Խաբարովսկում, որտեղ մարդկանց մեծ մասը քվեարկել էր ընդդեմ սահամանադրական փոփոխությունների, ասում են, որ իրենց կողմից ընտրված կառավարչին Պուտինը չունի պաշտոնից ազատելու իրավունք:

‘’Մենք էլ քեզ չենք վստահում: Սա է մեր պատասխանը’’, հայտարում են ցուցարարները: Իսկ երբ հնչում են նման կոչեր, երբ զայրույթն այստեղ աստիճանաբար վերածվում է Պուտինի դեմ պայքարի, առաջ է գալիս հարց, արդյո՞ք խարխուլ ու ոչ ամուր հիմքեր ունեցող դաշնությունում այն չի տարածվի, ու արդյոք այն չի խարխլի Պուտինի իշխանության հիմքերը:

Թե՞ Մոսկվայի ձեռքերը կարող են անցնել 4000 կիլոմետր ու հասնել մինչեւ Հեռավոր Արեւելք: