Իսայաս արևադարձային փոթորիկը շարժվում է Ֆլորիդայի ուղղությամբ 100կմ ժամում քամու առավելագույն արագությամբ: Այն փոքր ինչ մեղմացել է Բահամյան կզղիներում սկիզբ առնելուց ի վեր, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հորդորել է "չշփոթվել այդ հանգամանքից": Նա արտակարգ դրություն է հայտարարել մի շարք համայնքներում:
"Այս պահին կարևոր է, որ մարդիկ զգոն լինեն", - ասել է նահանգապետը:
Մայամիի պետական մարմինների կարծիքով տարհանման կենտրոնների կարիք չի լինի, թեև նրանց հաղորդմամբ 20 կենտրոններ պատրաստ են մարդկանց ընդունել հարկ եղած դեպքում:
Ֆլորիդան կորոնավիրուսից ամենից շատ տուժած նագանգներից է ԱՄՆ-ում, որը գրանցել է COVID-19-ի վարակման ավելի քան 480,000 դեպք և 7,000 մահ: Սակայան փոթորկի վտանգը նահանգային իշխանություններին ստիպել է փակել թեստավորման կենտրոնները:
ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի հաղորդմամբ արևադարձային փոթորիկը կշարժվի դեպի Հարավային Կարոլինա:
Your browser doesn’t support HTML5