Կորոնավիրուսի դեմ 150 տարբեր պատվաստանյութերից մեկը մշակվում է Օքսֆորդի համալսարանում:
Մի քանի շաբաթ առաջ համալսարանի հետազոտողները խոստումնալից արդյունքներ հայտնեցին իրենց փորձարկումներից: Ավելի քանհազար կամավորների մոտ առաջին փորձարկման արդյունքներով պատվաստանյութը անվտանգ էր, ևիմունային արձագանք է արձանագրվել: «Ամերիկայի ձայնը» զրուցել է կամավորներից Բրանկո Ռիթմանի հետ, ով մասնակցում է փորձարկման երկրորդ փուլին.
«Ես չէի կարող մասնագիտորեն նպաստել այդ գործընթացին, քանիոր առողջապահական մասնագետ չեմ: Որպես կամավոր,կարծում եմ, որ պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի և կարողանանք ապրել այս վիրուսի հետ այնպես, որ այն չի վնասի մեր տնտեսությանը և չմեկուսացնի մարդկանց»:
Փորձարկումըենթադրում է մոտ 6 շաբաթ առաջ պատվաստվել, այնուհետև մշտական հետազոտություններ անցնել:
«Ես արյան ստուգում արեցի մեկ ամսից հետո, հաջորդ ստուգումը երեք ամսվա ընթացքում կլինի, հետո ՝ վեց, հետո ՝ մեկ տարի, և նրանք կտեսնեն՝արդյոք իմ արյան մեջ ունեմ հակամարմիններ: Բացի այդ ամեն շաբաթ սովորական ստուգում եմ անցնում»:
Ռիթմանը ասում է, որ մինչ այժմչի ունեցել կողմնակի բարդություններ և հպարտ է, որմաս է կազմել այդ փորձարկումներին:
«Ես վեց ամիս չեմ տեսել ծնողներիս: Կան շատ մարդիկ, ովքեր չեն տեսել իրենց ընտանիքի ծեր անդամներին: Այնպես որ, կարծում եմ՝ բոլորի պարտքն է փորձել նպաստել այն ամենին, ինչ հնարավոր է անել լուծումը արագացնելու համար»:
Փորձագետների կարծիքով` հնարավոր է, որ պատվաստանյութըմարդկանց հասանելի դառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: