Եկեղեցու շատ անդամներ, որոնց շարքում են Կլաուդիա Բալդերասը, վերադառնում են եկեղեցի հարազատների կորուստը վերապրելուց ու կորոնավիրուսի դեմ պայքարելուց հետո:
«Ես հոսպիտալացվել էի մարտի 23-ին: Երկու շաբաթ այնտեղ էի, և, փառք Աստծո, փրկվեցի այս հիվանդությունից շատ մարդկանց օգնությամբ և աղոթքով», - ասում է Բալդերասը:
Սուրբ Բարդուղիմեոսում, որը նախատեսված է 800 մարդու համար, ոչ բոլոր նստատեղերն էին զբաղված: Պատարագին մասնակցում էր մոտ 70 մարդ: Բոլորը դիմակներով էին, իսկ հոգևոր քույր Լյուսի Մենդեսը դիմավորում էր պատարագի մասնակիցներին նրանց տրամադրելով ձեռքերը մաքրող սանիտարահիգիենիկ հեղուկ:
«Տխուր է, սակայն դաժան իրականություն է, որին մենք ստիպված ենք համակերպվել այստեղ` Նյու Յորքում և այլուր: Նյու Յորքը երկար շաբաթներ համաճարակի էպիկենտրոնում էր», - ասաց քույր Լյուսի Մենդեսը:
Մենդեսը, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, գրեթե ամեն օր կապի մեջ էր Բալդերասի հետ: Վերջինս ձգտում էր շուտ վերադառնալ եկեղեցի ՝ իր 63-ամյա եղբոր համար աղոթելու նպատակով: Նա միայնակ նստած էր պատարագի ժամանակ, ինչի ընթացքում նրա աչքերից երբեմն հոսում էին արցունքներ:
Երբ պատարագը ավարտվեց, Բալդերասը շարժվեց դեպի ելքը: Նա կանգ առավ քույր Մենդեսին հրաժեշտ տալու և սանիտարական հեղուկ վերցնելու համար: