Ամերիկացի ռեփեր և ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանի ամուսին Քանիե Ուեսթը շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրապայքարին: Ուեսթը նախագահի պաշտոնի համար կպայքարի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նրա դեմոկարատական հակառակորդ ու նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ:
Ուեսթի Թվիթերյան գրառումում ասված է «Պետք է իրագործենք Ամերիկայի խոստումը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականը և կառուցելով մեր ապագան: Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»: Նա նաև իր գրության կողքին ավելացրել է ԱՄՆ-ի դրոշն ու #2020VISION հաշթեգը:
Հանրության համար միանգամից պարզ չի եղել, թե արդյո՞ք Ուեսթը լրջորեն առաջադրել է իր թեկնածությունը նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում և թե արդյո՞ք պաշտոնապես դիմել է, որպեսզի իր անունը գրվի նախագահի թկենածուների ցուցակում:
Տեսլա էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերրության տնօրեն Էլոն Մասքն արդեն աջակցություն է հայնտել Ուեսթին թվիթերյան գրառման միջոցով՝ ասելով «Դու ունես իմ լիակատար աջակցությունը»:
Your browser doesn’t support HTML5