Դեմոկրատները փոխել են նախընտրական ծրագրերը

Biden

Կորոնավիրուսի համաճարակը ստիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը փոխել նախընտրական ծրագրերը: Կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հանրությանը ներկայացնելու միջոցառումների փոխարեն նրանք վիրտուալ համագումար կանցկացնեն:

Էլեյն Կամարքը, Բրուքինգի ինստիտուտի մասնագետ Էլեյն Կամարք. «Մենք այդ վիրուսի մասին շատ բան չգիտենք, բայց այն, ինչ մենք իմացել ենք, այն է, որ վիրուսը փոխանցվում է փակ տարածություններում: Դա նշանակում է, որ գուցե չպետք է ունենանք ավանդական համաժողով»:

Հազարավոր պատվիրակությունների ասվել է, որ չուղևորվեն դեպի Վիսկոնսին նահանգի Միլվոքի քաղաք, որտեղ պետք է տեղի ունենար համագումարը: Դեմոկրատական կուսակցության ղեկավարները կլինեն այնտեղ՝ վարելու վիրտուալ հանդիպումը: Քաղաքի արհեստավարժ բասկետբոլի մարզադաշտի փոխարեն կօգտագործվի ավելի փոքր կենտրոն: Իսկ 20 հազար հանդիսատեսին կփոխարինի հեռուստատեսությունը:

Դեմոկրատների փոխանցմամբ՝ նախատեսում են Միլվոքիից 4-օրյա ուղիղ հեռարձակումներ իրականացնել, ներկայացնել Բայդենի ելույթը, որպես նախագահի թեկնածու:

«Գորջ Վաշինգտոն» համալսարանի քաղաքական կառավարման մասնագետ Լարա Բրաուն. «Կարծում եմ, որ այսպես ծրագրելու դեմոկրատների որոշումն ավելի լավ կծառայի նրանց: Նրանք ժամանակ ունեն դիտարկելու համար նորարարական տեխնոլոգիաները: Նրանք ունեն ազատություն և լայն շրջանակ՝ ջանք ու եռանդ ներդնելու, որպեսզի իրականանցնեն լավագույն վիրտուալ համագումարը»:

Ապրիլի սկզբին դեմոկրատները հետաձգեցին իրենց համագումարը, որը նախատեսված էր հուլիսի սկզբին՝ նշանակելով օգոստոսի 17-ին` Հանրապետականների համագումարից մեկ շաբաթ առաջ:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, մինչդեռ, բազմամարդ համագումարներին կուսակցությունների համար ամենակարևորը, թեկնածուներին ներկայացնելիս, բազմության ծափահարություններն ու սատարող վանկարկումներն են:

Երբ Հյուսիսային Քարոլինայի նահանգապետը համգումարի մասնակիցներից պահանջեց դիմակներ կրել, հանրապետականները որոշեցին նախագահ Թրամփի առաջադրումն ու մեկնարկի խոսքը կազմակերպել Ֆլորիդայում, որտեղ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են: