Թեհրանի դատախազ Ալի Ալքասիմեհրին օրերս հայտարարել էր, որ այս հարցքով Իրանը դիմում է Ինտերպոլի օգնությանը:
Ըստ դեսպան Հուկի, այս քայլը ունի քաղաքական բնույթ, և որևէ կերպ կապ չունի ազգային անվտանգության, միջազգային խաղաղության և կայունության հետ: Սա ընդամենը քարոզչական հնարք է, որը պետք չէ լուրջ ընկալել, պնդում է Հուկը: Դիմումը մերժվել է Ինտերպոլի ու ԱՄՆ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պատասխանատու է Իրանի Հեղափոխության պահապաանների զորամիավորման Քուդոս զորախմբի հրամանատար Սուլեյմանիի սպանության համար, ով սպանվել է դրոնի միջոցով հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում: Վաշինգտոնը մեղադրել է Սուլեյմանիին տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի դեմ հարձակումների մեջ:
Իրանական կողմը կալանքի արտոնություն է տվել սպանության և ահաբեկչության մեղադրանքով:
Այն դիմել է Ինտերպոլ` նախագահ Թրամփին ու այլ անձանց, ում Իրանը մեղադրում է Սուլեյմանիի սպանության մեջ, կալանավորելու հարցում