Լուիսվիլլում ցույցի ժամանակ հրազենային կրակոցից մեկ անձ է սպանվել

Ոստիկանությունը հետաքննում է շաբաթ երեկոյան Լուիսվիլլում Բրիանա Թեյլորին նվիրված ցույցի ժամանակ կատարված սպանությունը:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ կրակ բացում մարդկանց ամբոխի ուղղությամբ, մինչ նրանք փորձում են պատսպարվել:

Ոստիկանները "մաքրել են տարածքը և աշխատում են դեպքին մասնակցողների մասին տեղեկություն հավաքելու շուրջ",- ասված է ոստիկանական բաժանմունքի հայտարարությունում: Ձերբակալությունների, կասկածյալների և զոհի ինքնության մասին առայժմ որևէ տեղեկություն չկա:

Լուիսվիլլում Ջորջ Ֆլոյդի և Բրիոնա Թեյլորիի սպանություննների արդյունքում սկսված ցույցերի ժամանակ կրակոցների առնվազն երկու դեպք է եղել: Մայիսի 28-ին կրակոցներ էին սկսվել նաև քաղաքապետարանի մոտակայքում, ինչից հետո Թեյլորի մայրը ելույթ էր ունեցել ցուցարարներին խնդրելով պահանջել արդարություն ՝ "առանց մյուսներին վնասելու":